ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւանի եւ Լիոնի քաղաքապետարանների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, օրերս Լիոնից Երեւան է բերվել քաղաքային մոդիֆիկացիայի 12 ավտոբուս։ Ինչպես նշեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը, դեռեւս որոշված չէ, թե որ երթուղին կհամալրեն այս ավտոբուսները, իսկ առաջին խմբաքանակի 10 ավտոբուսները համալրել են թիվ 1 երթուղին։