«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2003-09-30 | #177, 2003-10-01 | #178, 2003-10-02


ԷՌՆԵԿՅԱՆՆ ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄ Է ԻՐ ԲԻԶՆԵՍԸ

ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Ուրուգվայի «Ռադիո-Արմենիայի» աշխատակից Դիեգո Կարամանուկյանը հայտնել է, որ մեր հայրենակից Էդվարդո Էռնեկյանը մտադրություն ունի ընդարձակել իր բիզնեսը հայրենիքումՙ Արգենտինայում։ Օդակայանային բիզնեսից բացի Էռնեկյանը որոշել է մասնակցել նաեւ ավտոճանապարհների շահագործման բավականին շահութաբեր բիզնեսին։ Շատ երկրներում ավտոմայրուղիները վճարովի են ու նրանցով կարելի է երթեւեկել որոշակի գումար մուծելուց հետո։ Էռնեկյանի ընկերությունը մասնակցելու է ազատ մայրուղիների մրցույթին։ Նրա ներկայացրած հայտը կառավարությունն արդեն ընդունել է։ Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4