«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2003-10-01 | #178, 2003-10-02 | #179, 2003-10-03


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՇՏՎԵԼ ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂՆԵԼ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻՆ

ԱՆԿԱՐԱ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Թուրքիան այսօր նպատակ ունի բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ, բայց այդ նպատակն իրագործելը կախված է այն բանից, թե որքանով Հայաստանի արտաքին քաղաքականությունը կհամապատասխանի օրենքի սկզբունքներին եւ որքան Հայաստանը կցանկանա լուծել իր պրոբլեմները հարեւանների հետ», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը։ Ելույթ ունենալով երեկ նոր օրենսդրական տարվա կապակցությամբ, Թուրքիայի նախագահն ասել է, որ «Հայաստանը պետք է օգտագործի վերջին հնարավորությունը իր անցյալի հետ հաշտվելու համար եւ թողնի պատմությունը պատմաբաններին»։ Ըստ «Ազատության», Ահմեդ Սեզերը կարծիք է հայտնել, որ «նման դրական զարգացումները կոնկրետ ներդրում կլինեին ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունության եւ բարգավաճման գործում»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4