ՓԱՐԻԶ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր Փարիզում կոնսուլտացիաներ են կայացել ԵԱՀԿ-իՙ Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբի շրջանակներում։ Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական մի աղբյուր, համանախագահները անջատ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Վիլայաթ Գուլիեւի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության լուծմանը նպատակամղված հնարավոր հետագա նախաձեռնություններ։
Փարիզում նաեւ նշում են, որ Մինսկի խմբի աշխատանքում նոր փուլ կարելի է սպասել Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո։
Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը։