«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2003-10-01 | #178, 2003-10-02 | #179, 2003-10-03


ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՄԻՋԻՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ՆՈՐՄԱՅԻՑ ՑԱԾՐ ԿԼԻՆԻ 1-2 ԱՍՏԻՃԱՆՈՎ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերին Հայաստանում օդի միջին ամսական ջերմաստիճանը նախորդ ամսվա համեմատությամբ ցածր կլինի մոտ հինգ աստիճանով։

Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության տվյալներով, միջին ջերմաստիճանն առավել բարձր կդիտվի Մեղրիումՙ +15, Արարատյան դաշտումՙ +13, լեռնային շրջաններումՙ +7 աստիճանի սահմաններում։

Ամսվա ընթացքում կլինեն ցրտահարություններ, որոնց հաճախականությունը կմեծանա ամսվա երկրորդ կեսին։ Կավելանա նաեւ տեղումների քանակըՙ ամսական կազմելով 48 մմ։ Ամենաշատ տեղումներ կդիտվեն Լոռու եւ Տավուշի անտառային գոտիներում, Գեղարքունիքում եւ Գորիսումՙ 50-60 մմ, ամենաքիչը Արարատյան դաշտումՙ 20-25 մմ։

Ըստ կանխատեսումների, օդի միջին ջերմաստիճանը հոկտեմբերին սպասվում է 1-2 աստիճան նորմայից ցածր, տեղումների քանակըՙ նորմային մոտ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4