Նշելով, որ զրպարտության մեջ մեղանչած քաղաքացիների (լրագրողների) եւ պաշտոնատար անձանց պատասխանատվության բաժինը պետք է նույն չափով լինի (ե՛ւ պետական պաշտոնյան, ե՛ւ լրագրողը նույնկերպ պիտի պատժվեն), Ա. Բաղդասարյանը թեթեւակի ակնարկեց լրագրողների երախտամոռության մասին։ Նրանց ԱԺ-ում, օրինակ, ամեն հարմարություններ տրամադրել ենՙ ե՛ւ ազատ ռեժիմ, ե՛ւ առանձին սենյակ, ե՛ւ հեռախոս, ե՛ւ ֆաքս։ «Բացի փողից», բողոքեց լրագրողներից մեկը։ «Այդ մասին էլ կմտածենք», խոստացավ ԱԺ նախագահը։
Կ. Դ.