Պարզապես Պոլսո հայոց պատրիարքին այդ հնարավորությունը չտրվեց
Հոկտեմբերի 3-ին «Ազգը» տեղեկացրել էր Պոլսո հայոց պատրիարքի Վան կատարելիք այցի միտումնավոր ձախողման մասին։ «Մարմարան» հոկտեմբերի 6-ի համարում տեղեկացնում է, որ Սբ. Գրիգոր Նարեկացու անվան ուխտագնացությունը դեպի Վան շարունակվում է։ Պոլսահայ թերթի վկայությամբ, հոկտեմբերի 3-ին ուխտագնացները շոգեմակույկով ուղեւորվել են Վանա լճի Լիմ (Ատիր) կղզի, եղել են Սբ. Գեւորգ եկեղեցում։ Այնուհետեւ նրանք վերադարձել են Վան, Մհերի դուռ կոչված ժայռերի մոտ, ուրարտական արձանագրությունները տեսնելուց հետո այցելել են Վարագա վանքի ավերակներ։
Այլ կերպՙ ուխտագնացությունն, այնուամենայնիվ, կատարվել է։ Ուրեմն Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի այցը Վան, առավել եւս նրա մասնակցությունը Սբ. Գրիգոր Նարեկացու ուխտագնացությանը, հիրավի, ոմանց անհանգստացրել է, այն էլ չափազանց լրջորեն։
Հ. Չ.