2002 թվականի մարտին, երբ «Արմենտելը» գնորդներին պարտադրեց EasyCard-երի հետ գնել նաեւ հեռախոսը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը քննարկեց այս հարցը եւ որակեց գերիշխող դիրքի չարաշահում։ «Արմենտելին» հանձնարարական տրվեց օրենքի խախտմամբ ձեռք բերված գումարը հաշվարկել եւ փոխանցել պետբյուջե։ Հանձնաժողովը պարտադրեց նաեւ հետ ընդունել այն բոլոր հեռախոսները, որոնք հաճախորդները ստիպված էին գնել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Ազգին» տեղեկացրին, որ օրենքի խախտմամբ ստացված շահույթն «Արմենտելը. հաշվարկել եւ պետբյուջե է փոխանցել։