«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2003-10-03 | #180, 2003-10-04 | #181, 2003-10-07


ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ստրասբուրգում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը հանդիպել է Թուրքիայի պատվիրակության ղեկավարի հետ։ Ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ, որոշ հարցերում արձանագրվել են համընկնող տեսակետներ։ Մասնավորապես, Տիգրան Թորոսյանի խոսքերով. «Անցյալը երբեք չպետք է մոռացվի, որովհետեւ դրական բան կա անցյալում, պետք է պահպանել եւ ավելացնել։ Իսկ եթե կան բացասական, ողբերգական իրադարձություններ, դրանք չպետք է մոռացվեն, թույլ չտալու համար, որ կրկնվեն»։

Երկուստեք համաձայնություն է հայտնվել նաեւ, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման միակ ճանապարհը հանդիպումներն ու քննարկումներն են։ Ընդհանուր մոտեցումն այն է եղել, որ երկու երկրների ներկայացուցիչներն ավելի հավասարակշռված եւ զուսպ հայտարարություններ անեն տարբեր խնդիրների վերաբերյալ։ Դա կարող է նպաստել երկխոսությանը։

Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիայի այսօրվա տարածքում գտնվող հուշարձանների վերականգնման երկկողմ ծրագիր մշակելու անհրաժեշտության մասին։ Թուրքիայի պատվիրակության ղեկավարը կողմնակից լինելով այս հարցադրմանըՙ նշել է, որ ինքը նախաձեռնել է հայկական մի եկեղեցու վերականգնում։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4