«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2003-10-03 | #180, 2003-10-04 | #181, 2003-10-07


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵՑ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԻՐԱՔ

Վարչապետ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի կառավարությունը երեկ որոշեց, այնուամենայնիվ, զորք ուղարկել հարեւան Իրաքՙ «նպաստելու համար այդ երկրի վերակառուցմանը»։ Թուրքական զորքը հավանաբար կտեղակայվի Իրաքի կենտրոնական մասում, այնինչ թուրքերը պահանջում էին առավելաբար քրդերով բնակեցված հյուսիսային մասը։ Կառավարության որոշումն Ազգային մեծ ժողովիՙ խորհրդարանի կողմից վավերացվելու դեպքում, Թուրքիան կլինի Իրաք զորք ուղարկող առաջին իսլամական երկիրը։ Դեռեւս հայտնի չէ, թե ինչ թվաքանակ է ունենալու ուղարկվելիք զորքը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4