«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2003-10-04 | #181, 2003-10-07 | #182, 2003-10-08


ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 3-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԿԲ գործառնությունների տոկոսադրույքները թողեց անփոփոխ. կնքվող ռեպո-համաձայնագրերի տոկոսադրույքը տարեկան 9 տոկոս, տրամադրվող լոմբարդային վարկերինըՙ 20 տոկոս, իսկ ներգրավվող ավանդներինըՙ 5 տոկոս։

ԿԲ մամուլի ծառայությունը հրապարակում է ֆինանսական շուկայում ԿԲ գործառնությունների տոկոսադրույքների սահմանման վերաբերյալ ԿԲ խորհրդի սեպտեմբերի 22-ի նիստում ընդունված որոշման հիմնավորումը։ «Սեպտեմբերի 5-18-ն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակը եւ ֆինանսական շուկայի միտումները հետեւյալն էին.

Մակրոտնտեսական իրավիճակ ¬Ըստ ԿԲ դիտարկումների, նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.4% դեֆլյացիաՙ նախորդ ժամանակահատվածի 1.6% ինֆլյացիայի պարագայում։

Բյուջեի միջին օրական հարկային եկամուտները կազմել են 645 մլն դրամՙ նախորդ ժամանակահատվածի 983 մլն դրամի դիմաց։

Դրամավարկային քաղաքականություն Այդ ժամանակահատվածի ծրագրավորման համաձայնՙ փողի բազան պետք է նվազեր 2 մլրդ 798 մլն դրամով եւ սեպտեմբերի 18-ի դրությամբ կազմեր 104 մլրդ 426 մլն դրամ։ Փաստացի արդյունքներով գրանցվել են շեղումներ, եւ փողի բազան սեպտեմբերի 18-ի դրությամբ կազմել է 106 մլրդ 292 մլն դրամ։

ԶԱԱ-ի ցուցանիշը շեղվել է ծրագրայինիցՙ 2 մլրդ 538 մլն դրամի նվազման դիմաց նվազել է 3 մլրդ 5 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ 2 մլրդ 900 մլն դրամին համարժեք արտարժույթի վաճառքի փոխարեն վաճառվել է 3 մլրդ 730 մլն դրամին համարժեք արտարժույթ։

Ծրագրավորման համաձայն նախատեսվել էր ԶՆԱ-ի նվազում 260 մլն դրամի չափով, սակայն արձանագրվել է 2 մլրդ 73 մլն դրամի աճ։ Շեղումը պայմանավորված է հետեւյալ բաղադրատարրերի փոփոխությամբՙ կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը նվազել է 382 մլն դրամով, իսկ զուտ այլ ակտիվները աճել են 89 մլն դրամովՙ նախատեսված համապատասխանաբար 1 մլրդ 933 մլն դրամի նվազման եւ 297 մլն դրամի աճի փոխարեն։ Կառավարության պարտավորությունների փոփոխությունն իր հերթին պայմանավորված է եղել 267 մլն դրամի կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի կուտակմամբ, կառավարության դեպոզիտների 66 մլն դրամի աճով։ Բանկերի պարտավորություններն աճել են 2 մլրդ 366 մլն դրամովՙ ի հաշիվ 1 մլրդ 310 մլն դրամ ավանդների զուտ մարման եւ 1 մլրդ 56 մլն դրամի չափով հակադարձ ռեպո գործառնության իրականացման։ Վերջինիս արդյունքում սեպտեմբերի 18-ի դրությամբ բանկերի պարտավորությունները կազմել են 7 մլրդ 890 մլն դրամ։

Օգոստոսի 12-ին նախորդած շաբաթվա ընթացքում փողի զանգվածն (առանց կուտակված տոկոսների) աճել է 3 մլրդ 307 մլն դրամով եւ կազմել 215 մլրդ 826 մլն դրամ։ Շրջանառության մեջ եղած կանխիկը նվազել է 427 մլն դրամով, իսկ ավանդներն աճել են 3 մլրդ 734 մլն դրամով։ Ցպահանջ արտարժութային ավանդներն աճել են 3 մլրդ 223 մլն դրամով, իսկ ցպահանջ դրամային ավանդներըՙ 84 մլն դրամով։ Ժամկետային արտարժութային ավանդներն աճել են 252 մլն դրամով եւ կազմել 46 մլրդ 598 մլն դրամ։ Պայմանավորված վերոգրյալովՙ դրամային զանգվածը նվազել է 168 մլն դրամով եւ սեպտեմբերի 12-ին կազմել է 125 մլրդ 821 մլն դրամ։

Ֆինանսական շուկայի միտումները ¬Սեպտեմբերի 5-ից 18-ն ընկած ժամանակահատվածում թղթակցային հաշիվների միջին մակարդակը կազմել է 16.043 մլն դրամ, իսկ պարտադիր պահուստավորումըՙ 12.3 մլրդ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում ներքին արժութային շուկայում, ՊՊ առաջնային եւ երկրորդային շուկաներում դիտվել են հետեւյալ միտումները։

Ներքին արժութային շուկա ¬ՀՀ ԿԲ կողմից վաճառվել է 6 մլն 60 հզր ԱՄՆ դոլար 573.99 փոխարժեքով։

Միջբանկային շուկայում գործառնությունների համախառն ծավալը կազմել է 101 մլն ԱՄՆ դոլար, որից 53.5 մլն ԱՄՆ դոլարի առք եւ 47.5 մլն ԱՄՆ դոլարի վաճառքՙ համապատասխանաբար 576.71 եւ 578.21 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Նշված ժամանակահատվածում արտարժույթի շուկայում ձեւավորված ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեքավորվել է 2.4%-ով ՙ 581.43 դրամից մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով մինչեւ 567.58 դրամի։

ՊՊ առաջնային շուկա ¬Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի 3 թողարկում։ Առաջին շաբաթում տեղաբաշխվել են 52-շաբաթյա պարտատոմսերը 500 մլն դրամ ընդհանուր ծավալով։ Վերջինիս նկատմամբ պահանջարկը կազմել է 1 մլրդ 133 մլն դրամ (227%) եւ ձեւավորվել է 10.59% եկամտաբերություն։ Երկրորդ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել են 47-շաբաթյա եւ 60-ամսյա ՊՊ-եր համապատասխանաբար 600 մլն եւ 2 մլրդ դրամ ծավալներովՙ 10.55% ու 16.29% եկամտաբերություններով։

ՊՊ երկրորդային շուկա ¬Իրականացվել է 2 մլրդ 339 մլն դրամի գործարքՙ 14.34% միջին կշռված եկամտաբերությամբ։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 553 մլն դրամի գործարքՙ 9.47 %-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 1 մլրդ 786 մլն դրամի գործարքՙ 15.85 %-ով։

Միջբանկային ռեպո գործառնություններ ¬Միջբանկային շուկայում իրականացված ռեպո գործառնությունների ծավալը կազմել է 3 մլրդ 258 մլն դրամՙ 7.23% միջին կշռված փոխարժեքով։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 855 մլն դրամ ծավալով ռեպո գործարքՙ 6.94%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 2 մլրդ 402 մլն դրամ ծավալով գործարքՙ 7.33%-ով։

Հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածի ծրագրավորում ¬Սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ԿԲ ԶԱԱ-ի ցուցանիշը, ծրագրավորման համաձայն, կնվազեն 1 մլրդ 346 մլն դրամովՙ հիմնականում պայմանավորված 3 մլրդ 757 մլն դրամին համարժեք արտարժույթի վաճառքով, 23 մլն դրամով արտաքին պարտքի տոկոսագումարների վճարմամբ, 450 մլն դրամի այլ փոխարկումներով։ Այս ժամանակահատվածում ծրագրավորվել է 2 մլրդ 884 մլն դրամի բյուջեի արտարժութային եկամուտների ստացում (Լինսի հիմնադրամ)։

Կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը կաճի 1 մլրդ 904 մլն դրամովՙ պայմանավորված 1 մլրդ 904 մլն դրամի կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի ծախսմամբ։

Բանկերի պարտավորությունները կնվազեն 490 մլն դրամովՙ ի հաշիվ ավանդների զուտ մարման եւ 1 մլրդ դրամի հակադարձ ռեպո գործառնության իրականացման։ Արդյունքումՙ ժամանակաշրջանի վերջում այդ ցուցանիշը կկազմի 7 մլրդ 400 մլն դրամ։

Վերոհիշյալ փոփոխությունները կհանգեցնեն ԶՆԱ-ի 1 մլրդ 468 մլն դրամով աճի։ Արդյունքումՙ երկշաբաթվա ընթացքում փողի բազան կաճի 123 մլն դրամով եւ կկազմի 106 մլրդ 414 մլն դրամ։

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց տոկոսադրույքները թողնել անփոփոխՙ ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը 9%, լոմբարդային վարկերի տոկոսադրույքըՙ 20% եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքըՙ 5%։

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4