«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2003-10-04 | #181, 2003-10-07 | #182, 2003-10-08


ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպությունը նախատեսում է մինչեւ ապրիլի 15-ը ավարտել «ՀՀ զինված ուժերում սպանությունների եւ ինքնասպանությունների թիվը եւ պատճառները» թեմայով մոնիտորինգի անցկացումը։

Սպանություններ եւ ինքնասպանությունների պատճառների ուսումնասիրման եւ վերլուծության նպատակով կազմակերպության աշխատակիցները հանդիպումներ ու զրույցներ են ունենում զինվորների ծնողների, զորամասերի հրամանատարական կազմի, հոգեբանների հետ։ Կազմակերպության աշխատակիցները ուսումնասիրությունների անցկացման ընթացքում համագործակցում են զինվորական դատախազության հետ։

«Զինվորի մայր» կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանի խոսքերով, մոնիտորինգի նպատակն է պարզաբանել, թե ինքնասպանություն գործող երիտասարդը մինչեւ բանակ զորակոչվելն ունեցել է արդյոք նման խնդիրներ, թե այդ քայլը բանակում առկա գործընթացների արդյունք է։

Կատարվող ուսումնասիրությունների արդյունքները գրքույկի տեսքով կներկայացվեն հասարակությանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4