«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2003-10-09 | #184, 2003-10-10 | #185, 2003-10-11


ԲԵԼԱՌՈՒՍԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ՄԻՆՍԿ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսը պատրաստ է ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում լայնածավալ համագործակցություն իրականացնել Հայաստանի հետ։ Այդ մասին այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ այս օրերին Բելառուսի երեք մարզերի տարածքում անցկացվում են «Մաքուր երկինք-2003» խոշոր զորավարժություններ, եւ հայաստանցի հյուրին հրավիրել է ներկա գտնվել այդ վարժանքներին։ «Մենք գաղտնիքներ չունենք, մանավանդ որ մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակիցներ ենք», ասել է նախագահը։ Նրա խոսքով, ներկայիս զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք «բացարձակապես մոտեցված են իրավիճակին»։ «Զորավարժություններում փաստորեն ներգրավված է ամբողջ երկիրը», նշել է Լուկաշենկոն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4