ԲԱՔՈՒ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական ընդդիմության ամենահավանական թեկնածու, մուսավաթական Իսա Գամբարին հաջողվել է Բաքվում աննախադեպ բազմամարդ հանրահավաք գումարել։ «Թուրան» գործակալությունը հայտնում Է, որ նման բողոքի ցույց չէր եղել Հեյդար Ալիեւի ամբողջ պաշտոնավարման ընթացքում։ Ըստ հանրահավաքի կազմակերպիչների, մասնակցել է կես միլիոն մարդ, «Թուրանը» նշում էՙ 100 հազար, «Ֆրանսպրեսը»ՙ 50 հազար, ոստիկանությունն էլՙ ընդամենը 8000։ Վերջին թիվը «Թուրանը» համարել է ծիծաղելի։