«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2003-10-10 | #185, 2003-10-11 | #186, 2003-10-14


ԻՐԿՈՒՏՍԿԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՇՈՒՏՈՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԿԴԱՍԱՎԱՆԴԵՆ

Իրկուտսկի քաղաքապետին առընթեր համակարգիչ խորհրդի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվել են Իրկուտսկում ազգային դպրոցներ ստեղծելու եւ գոյություն ունեցողներին օժանդակելու հարցերը։ Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը գրում է, որ մարզի ազգային մշակութային կենտրոնները եւ համայնքները դժգոհ են հարկաբաժինների, որակյալ մանկավարժների, ազգային դպրոցների դասավանդման արտոնագրված մեթոդիկաների եւ ֆինանսավորման համակարգերի բացակայությունից։

Ազգային լեզուները հանրակրթական դպրոցներում կարող են դասավանդվել Իրկուտսկի կրթության վարչությունում դասավանդման ծրագրերի հաստատման դեպքում։ Թերթին հայտնի է դարձել, որ Իրկուտսկի վարչակազմն արդեն հավանություն է տվել հայոց լեզվի դասավանդման ծրագրերին, որոնք շուտով ներկայացվելու են հիշյալ վարչությանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4