«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2003-10-10 | #185, 2003-10-11 | #186, 2003-10-14


ԿԱՆԽՎԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՓԱՐԻԶԻՑ ԵՐԵՎԱՆ

ՀՀ ազգային անվտանգության մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ ապրանքների ներկրումը հանրապետություն։ Փարիզ-Երեւան չվերթով ժամանած Երեւան քաղաքի բնակչուհի Արմենուհի Գալստյանը հանցավոր համաձայնության գալով «Զվարթնոց» մաքսատան տեսուչ Արթուր Արզումանյանի հետ, փորձել է անօրինական կարգով հանրապետություն ներկրել շուրջ 7 մլն դրամ արժողությամբ լայն սպառման ապրանքներ (պարֆումերիա, հագուստեղեն, բջջային հեռախոսներ, հեռուստացույց եւ այլն)։ Մաքսանենգության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը։

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4