Ինչպես տեղեկացանք «Շտապբուժօգնություն» 1-03 օպերատիվ ծառայությունից, երեկ Էրեբունի համայնքի Ավանեսովի 1 փողոցում գտնվող թիվ 160 դպրոցից ժամը 9։20-ի սահմաններում օձի խայթոցից IV մանկական հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա Լիպարիտ Խաչատրյանը։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Կարինե Ավետյանի հավաստմամբ, հիվանդի վիճակը միջին ծանրության է եղել, գիտակցությունըՙ տեղը, հիվանդանոց ընդունելու պահին վիճակը միտում ուներ ծանրանալու, եթե ժամանակին բուժօգնություն չցուցաբերվեր։ Այժմ հիվանդի վիճակը բավարար է։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ