Հոկտեմբերի 14-ին տոնական տրամադրություն էր տիրում Հայաստանի նկարիչների միությունում։ Իր գոյության 70 տարիների ընթացքում միշտ խոսվել ու քայլեր են արվել, որ միությունն իր օրգան թերթը հրատարակի եւ ինչ-ինչ պատճառներով այն միշտ ձախողվել է։ «Եվ ահա մենք ականատեսն ենք լինում մի նոր պարբերականի լույս աշխարհ գալուն, իր ողջույնի խոսքում ասաց միության եւ խմբագրական խորհրդի նախագահ Կարեն Աղամյանը։ Սուր են մեր երկրում տիրող սոցիալական խնդիրները, այնուամենայնիվ, մշակութային կյանքը շարունակվում է ու ստեղծագործողի դերի ու տեղի հաստատման, կերպարվեստի պահպանման գործընթացում իր ուրույն ներդրումն ունի միությունը, եւ այս նոր պարբերականն էլ անդրադառնալու է կերպարվեստի բնագավառի պրոբլեմներին ու խնդիրներին»։
Շնորհանդեսին ներկա էին շատ հյուրեր, լրագրողներ եւ, իհարկե, գլխավոր հովանավորՙ «Արմենտելի» վարչության տնօրեն Լամակիս Քառալամբուսը, ժուռնալիստների միության նախագահՙ Աստղիկ Գեւորգյանը, գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանը։ Պարբերականի խմբագիրն է Վրեժ Առաքելյանը։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ