«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2003-10-11 | #186, 2003-10-14 | #187, 2003-10-15


ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

ՀՀ ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 14-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տ.Սարգսյանը, հաստատեց «ՀՀ կենտրոնական բանկում ռիսկերի կառավարման եւ ներքին հսկողության համակարգի գործունեության վերաբերյալ» կարգը։

Խորհրդի որոշմամբ գրանցվեց «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղը (ք. Երեւան, Պուշկինի 21/1 հասցեով)։

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա տրամադրել անհատ ձեռնարկատերեր Արմեն Ամիրջանյանին, Գոհար Ավետիսյանին, Սերգեյ Աղայանին եւ Օնիկ Մինասյանին։

Խորհրդի որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց «Վիվառո» ՍՊԸ-ին, Մարտին Փահլեւանյանին եւ Ռոզա Մկրտումյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 404, 234 եւ 364 լիցենզիաները։

Խորհրդի որոշմամբ լրացումներ կատարվեցին «ՀՀ ԿԲ հաշվապահական հաշվառման հաշիվների» պլանում, փոփոխություններ կատարվեցին «Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը եւ կարգավորումը» կանոնակարգ 12-ում, «ՀՀ ԿԲ արտահաշվեկշռային հաշվառման հաշիվների» պլանում, փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը եւ կարգավորումը» կանոնակարգ 10-ում։

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4