ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոյեմբերից հանրապետությունում շրջանառության մեջ կդրվեն տասը հազար դրամ անվանական արժեքի թղթադրամներ։ Թղթադրամի վրա պատկերված է Ավետիք Իսահակյանի դիմանկարը, իսկ դարձերեսինՙ Գյումրի քաղաքի 20-րդ դարասկզբի պատկեր։ Ամբողջական խմբաքանակի տպագրությունն իրականացվել է Ավստրիայի կենտրոնական բանկի տպարանում։