«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2003-10-14 | #187, 2003-10-15 | #188, 2003-10-16


ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԻՄՓԻՉՄԵՆՏՈ՞Վ

Երեկ դատական նիստի ժամանակ սպասվում էր, որ իր խոստման համաձայն ամբաստանյալ Նաիրի Հունանյանը ցուցմունքներ կտա Տիգրան Նաղդալյանին վերաբերող դրվագներով։ Սակայն դրա փոխարեն Հունանյանն առաջարկեց նիստը հետաձգել մեկ օրովՙ ասելիքը գրավոր ներկայացնելու համար։ Հունանյանը միայն նշեց, որ ինքը ժամանակին (ենթադրվում է ցուցմունք տալիս) որոշ բաների մասին չի ասել, մասնավորապեսՙ գիշերային հեռախոսային խոսակցությունների։

Հետաքրքրական է, որ իր իսկ հայտարարության համաձայն, Հունանյանը պատրաստվում է Ազգային ժողովին նյութեր ներկայացնելՙ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու համար։

Ավելացնենք, որ ըստ Հունանյանի պաշտպան Սամվել Մարտիրոսյանի դահլիճից դուրս արված հայտարարության, Հունանյանն իր պաշտպանին ասել է, թե իր պատրաստած փաստարկներով նամակներ է ուղարկելու Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, որ վերջիններս ինքնակամ հրաժարական տան։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4