Երեկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը մի տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ։ Նա հայտնեց, որ ուսուցիչների աշխատավարձը կազմում է 18 հազար դրամ, մինչդեռ ուսուցիչներն ասում են, որ ստանում են 14-15 հազար դրամ։ Ըստ նախարարի, ուսուցիչները տնօրեններից եւ կրթության վարչությունից պետք է բացատրություն պահանջեն, թե ինչու են այդքան ստանում։ Մինչդեռ, մեր կարծիքով, այդ հարցով պետք է զբաղվեն կառավարությունն ու համապատասխան նախարարությունները, քանի որ խոսքը համատարած երեւույթի մասին է։
Ա. Մ.