«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2003-10-16 | #189, 2003-10-17 | #190, 2003-10-18


ԱՐՈՆՅԱՆԸ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԲԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Արդեն 7-րդ տարին հոլանդական Հոոգովեն քաղաքում անցկացվում է շախմատի մրցաշար 4 ուժեղագույն շախմատիստների միջեւ։ Սովորաբար այդ մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի գծով շախմատի աշխարհի չեմպիոնը (այս տարի Պոնոմարյովին փոխարինել է աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը), երիտասարդների աշխարհի չեմպիոնը (Լեւոն Արոնյան), աշխարհի ուժեղագույն շախմատիստուհին (Հուդիթ Պոլգար) եւ Հոլանդիայի շախմատիստներից լավագույնը (Իվան Սոկոլով)։

Լեւոն Արոնյանն առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված։ Անցկացրած բոլոր չորս պարտիաներում էլ նա հանդիպումներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով։ Առաջին տուրում Արոնյանը միավորը կիսեց Իվան Սոկոլովի հետ, այնուհետեւ խաղաղ դաշն կնքեց Անատոլի Կարպովի եւ Հուդիթ Պոլգարի հետ։ Երկրորդ շրջանի անդրանիկ տուրում էլ կրկին Սոկոլովի հետ պարտիան ավարտվեց ոչ-ոքի։ Արոնյանը 2 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Առաջատարը Հուդիթ Պոլգարն է, որի օգտին գրանցված է 3 միավոր։ Նա առաջին տուրում պարտության մատնեց Անատոլի Կարպովին, իսկ 3-րդ տուրում առավելության հասավ Իվան Սոկոլովի նկատմամբՙ մնացած հանդիպումներն ավարտելով ոչ-ոքի արդյունքով։ Իվան Սոկոլովն ու Անատոլի Կարպովը վաստակել են 1,5-ական միավոր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4