«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2003-10-17 | #190, 2003-10-18 | #191, 2003-10-21


ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐ ԳԱԼԱ-ԽՆՋՈՒՅՔՈՒՄ

Վաշինգտոնից Ամերիկայի հայկական համագումարի էլ. փոստով ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին Կալիֆոռնիայի «Փալմ դեզերտ» դահլիճում կայանալիք ազգային գալա-խնջույքի ընթացքում մեծարվելու է հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կողակիցըՙ Արսինե Խանջյանը։ «Արարատ» ֆիլմում արվեստաբանի կերպարը լավագույնս մարմնավորած, «Ջենի» եւ «Ջեմինի» մրցանակների արժանացած դերասանուհու կողքին այդ օրը մեծարվելու են նաեւ կոնգրեսական Դեյվիդ Դրեյերը (հանրապետական, Կալիֆոռնիայից) եւ հայտնի բարերարներ Ջո եւ Ջոյս Փիլիպոսյան-Աթայանները (Ինդիան Վեստ, Կալիֆոռնիա)։

«Գալա-խնջույքը մեր ամենակարեւոր եւ ամենախոշոր իրադարձություններից մեկն է ու Խանջյանի, Դրեյերի եւ Աթայանների մասնակցությամբ հիշարժան միջոցառման է վերածվելու այս տարի», նշել է Հայկական համագումարի գործադիր տնօրեն Ռոս Վարդանյանը։

Ազգային գալա-միջոցառումը մեկնարկելու է հոկտեմբերի 31-ին եւ շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 2-ը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4