Հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան նվազել է 1 մլրդ 244 մլն դրամով եւ հոկտեմբերի 16-ին կազմել 102 մլրդ 664 մլն դրամ։ Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) նվազել են 1 մլրդ 596 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվներն աճել են 352 մլն դրամով։
Հոկտեմբերի 3-10-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 1 մլրդ 22 մլն դրամով եւ հոկտեմբերի 10-ին կազմել 214 մլրդ 729 մլն դրամ (ընդգրկված են 20 բանկերի ցուցանիշները)։ Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 261 մլն դրամով եւ կազմել 84 մլրդ 157 մլն դրամ։ Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 1 մլրդ 234 մլն դրամով եւ կազմել 28 մլրդ 976 մլն դրամ։ Ժամկետային, խնայողական եւ արտարժութային ավանդներն աճել են 49 մլն դրամով եւ կազմել 101 մլրդ 596 մլն դրամ։ Արտարժույթով ավանդներն աճել են 1 մլրդ 453 մլն դրամով եւ կազմել 90 մլրդ 175 մլն դրամին համարժեք արտարժույթ։ Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 43 մլրդ 8 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 940 մլն դրամով), ժամկետայիններըՙ 47 մլրդ 166 մլն դրամ (աճՙ 513 մլն դրամ)։
Ֆինանսական շուկա
Հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել են 600 մլն դրամի 52-շաբաթյա ՊՊՙ 10.0924 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, եւ մարվել 800 մլն դրամի 52-շաբաթյա ՊՊՙ 15.9843 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։
Նշված ժամանակահատվածում ԿԲ-ը ներգրավել է 1 մլրդ 310 մլն դրամի ավանդՙ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով եւ մարել 1 մլրդ 600 մլն դրամի ավանդՙ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով։
Արտարժույթի շուկա
Հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժեվորվել է 1.12 տոկոսովՙ 567.12 դրամից հասնելով 560.84 դրամի։
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 32,685 հազ ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 568.22 դրամ։
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը վաճառել է 2 մլն ԱՄՆ դոլարՙ 561.54 դրամ փոխարժեքով։
ՀՀ ԿԲ Մամուլի ծառայություն