«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2003-10-22 | #193, 2003-10-23 | #194, 2003-10-24


ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԻՐԵՆՑ ՎԻՃԱԿԻՑ

Երեկ ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքվել էին ազատամարտիկների ընտանիքների ներկայացուցիչներ, որոնք բողոքում էին իրենց սոցիալական վատ վիճակից եւ խնդրի լուծում պահանջում։ «Մենք ցմահ բարձր թոշակ ենք ուզում մեր հանապազօրյա հացն ապահովելու համար», ասաց Անհետ կորածների կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանը։ Թե որքան թոշակ է հարկավոր յուրաքանչյուրին նորմալ կենսապահովման համար, նրանք չգիտեին։

ՀՀ կառավարությունն անցյալ շաբաթ որոշում ընդունեց, ըստ որի ազատամարտիկների ընտանիքների յուրաքանչյուր անդամ ամսական 1000-ական դրամ կստանա։ Գումարը ներկաները «վիրավորական» էին համարում եւ ասում էին, որ որոշել են այն բյուջեին թողնել։

Մինչ ԱԻՄ-ի ցույց սկսելը մի քանի հոգի հավաքվածներին առաջարկել են միանալ ցուցարարներին, բայց ազատամարտիկների ծնողները չեն համաձայնել։ «Մենք չենք ուզում, որ սրան քաղաքական երանգ տան», ասաց հավաքվածներից մեկը։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4