«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2003-10-23 | #194, 2003-10-24 | #195, 2003-10-25


ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ԵԼՈՒՅԹԸ

Ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան (մինչեւ 17 տարեկաններ) առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարում, որ անցկացվում էր Բուլղարիայում, ՀՀ հավաքականը փայլուն ելույթով ավարտեց մրցումները։ Ավարտական տուրում մեր պատանիները խոշորՙ 4-1 հաշվով պարտության մատնեցին Բուլղարիայի հավաքականին։ Արդյունավետ խաղով աչքի ընկավ Էդգար Մանուչարյանըՙ դառնալով խփված բոլոր 4 գոլերի հեղինակը։ Դա հնարավորություն տվեց մեր ընտրանուն խմբում գրավելու առաջին տեղը եւ շարունակելու պայքարը։

Սերբիա-Հոլանդիա մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի (1-1)։ Հաջորդ փուլի երկրորդ ուղեգիրը բաժին հասավ սերբ ֆուտբոլիստներին։ Հիշեցնենք, որ մինչ այդ էլ հաջող ելույթներ էին ունեցել մինչեւ 19 տարեկան ՀՀ հավաքականի անդամները։ Այնպես որ, պատանեկան ֆուտբոլում զգալի առաջընթաց է նկատվում, ինչը չափազանց ուրախալի է։ Հաջորդ փուլում մեր թիմի մրցակիցները կլինեն Անգլիայի, Նորվեգիայի եւ Իսլանդիայի ընտրանիները։

ԽՀՈՊԳՄ
1. Հայաստան32017-36
2. Սերբիա31205-45
3. Հոլանդիա31113-34
4. Բուլղարիա30123-81

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4