Երեկ կայացան ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրի երեք հանդիպումները։ Դրանցից երկուսում հաջողությունն ուղեկցեց հյուրերին։ «Շիրակը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Դինամոյին»։ Շիրակցիներից աչքի ընկան Արտյոմ Հակոբյանը (12), Կարեն Խաչատրյանը (40ՙ 11 մ) եւ Տիգրան Դավթյանը։ «Դինամոյից» միակ գոլի հեղինակը Արսեն Մելոյանն էր (77)։
Կապանում էլ «Կոտայքը» պարտության մատնեց «Լեռնագործին»ՙ 2։1։ Այդ խաղում հաշիվը 12-րդ րոպեին բացեց կոտայքցի Գոռ Միրզախանյանը։ Մինչեւ ընդմիջում Արմեն Բաբայանը կրկնապատկեց հաշիվը։ Դաշտի տերերից Լեւոն Սարգսյանին 76-րդ րոպեին հաջողվեց խփել պատասխան առաջին գնդակը։ Դաշտի տերերից հաջողության հասավ միայն «Միկան», որը 2 անպատասխան գնդակ խփեց «Արաքսի» դարպասը։ «Միկայից» գոլերի հեղինակներ դարձան Կարեն Մուրադյանը եւ Արտյոմ Ադամյանը, որը հաջող իրացրեց 11 մ հարվածը։
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 21 | 17 | 4 | 0 | 61-9 | 55 |
2. Բանանց | 21 | 15 | 3 | 3 | 65-12 | 48 |
3. Շիրակ | 22 | 14 | 1 | 7 | 50-27 | 43 |
4. Միկա | 21 | 11 | 3 | 7 | 33-23 | 36 |
5. Կոտայք | 23 | 7 | 6 | 10 | 26-44 | 27 |
6. Դինամո | 22 | 5 | 3 | 14 | 16-50 | 18 |
7. Լեռնագործ | 22 | 2 | 6 | 14 | 15-45 | 12 |
8. Արաքս | 22 | 2 | 2 | 18 | 12-68 | 8 |
Ռմբարկուները
Արա Հակոբյան | «Բանանց» | 37 |
Արամ Հակոբյան | «Բանանց» | 14 |
Տիգրան Դավթյան | «Շիրակ» | 12 |
Վարդան Բիչախչյան | «Շիրակ» | 9 |