Սանկտ Պետերբուրգում ընթացող թենիսի մրցաշարում հաջող մրցելույթներն է շարունակում Սարգիս Սարգսյանը։ Երկրորդ մրցախաղում էլ հայ թենիսիստը հաղթեցՙ այս անգամ պարտության մատնելով ռուսաստանցի Իգոր Անդրեեւին (6-3, 6-2)։ Սարգիսը մտավ քառորդ եզրափակիչ։ Այս փուլում հանդես գալու իրավունք են ձեռք բերել նաեւ Ռայներ Շուտլերը, Միխայիլ Յուժնին, Գուստավո Կուեռտենը, Սեբաստիան Գրոժանը եւ Լարս Բուրգսմյուլլերը։