«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2003-10-24 | #195, 2003-10-25 | #196, 2003-10-28


ԹՈՒՐՔ ԳԵՆԵՐԱԼԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ

Թուրքիան պաշտպանել եւ շարունակելու է պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ասել է Թուրքիայի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար Այթաս Յալմանն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի հետ ունեցած հանդիպմանը, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը Բաքվից։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեր խնդիրն է նաեւ, ասել է նա։ Մենք միշտ միասին ենք լինելու մինչեւ հարցի կարգավորումը։ Դուք կարող եք վստահ լինել մեր խոսքին»։

Իր հերթին Ալեսքերովը շնորհակալություն է հայտնել թուրքերին Հայաստանի հետ կապեր չհաստատելու համար եւ հույս է հայտնել, որ Թուրքիան շարունակելու է այդ քաղաքականությունն ապագայում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4