Ինչպես հաղորդում է Կիլիկիո աթոռի մամլո դիվանը, Անթիլիասի մայր եկեղեցում տեղի է ունեցել հանդիսություն «Նարեկյան փառաբանակ» ընդհանուր խորագրովՙ նվիրված Գրիգոր Նարեկացու «Մատեանի» ստեղծման 1000-ամյա հոբելյանին։
Հանդիսությունը նախագահել է Արամ Առաջին կաթողիկոսըՙ շրջապատված թեմական առաջնորդներով եւ վանաբնակ միաբան հայրերով։ Մայր եկեղեցու եւ մայրավանքի բակը լի է եղել մշակութասեր եւ հավատացյալ ժողովրդով։ Հնչել են երաժշտական տարբեր կատարումներ, որոնց տեքստերը քաղված են եղել «Մատեանից»։
Ս. Գ.