«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2003-10-25 | #196, 2003-10-28 | #197, 2003-10-29


ՇԵՎԱՐԴՆԱՁԵ. ՀԱՅԵՐԸ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՆ

ԹԲԻԼԻՍԻ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Մեր հայրենակիցները, Ջավախքի հայերը, էնտուզիազմով ընդունեցին ինչպես Թբիլիսիի պետհամալսարանի մասնաճյուղի բացումը, այնպես էլ տարածաշրջանում պետական լեզվի ուսումնասիրման ծրագրերի իրականացումը», երկուշաբթի Ազգային ռադիոյի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, մեկնաբանելով իր կիրակնօրյա ուղեւորությունը այդ հայաբնակ տարածաշրջան։ Նա առանձնահատուկ նշել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացումը Ախալքալաքում։ Նախագահը երախտագիտություն է հայտնել լեզվաբանների խմբին, որոնք տեղի բնակչության համար պատրաստել են վրացերենի դասագիրք, եւ հայտարարել, որ «բնակչության հետաքրքրությունն ու էնտուզիազմը գերազանցեցին բոլոր սպասելիքները»։ «Ռեգնում» գործակալության համաձայն, Շեւարդնաձեն ընդգծել է, որ «դա մի անգամ եւս հաստատում է, որ մեր հայ հայրենակիցները արժանավոր քաղաքացիներն են մեր ընդհանուր հայրենիքի, իսկ պետական լեզվի իմացությունը անպատճառ կօգնի նրանց հետագա քաղաքացիական ինտեգրացման եւ պետության շինարարության ու կառավարման գործընթացին ավելի ակտիվ մասնակցություն ունենալու հարցումՙ իհարկե, ազգային ինքնատիպության, մայրենի լեզվի եւ մշակույթի պահպանման եւ զարգացման պայմաններում»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4