ԲԱՔՈՒ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իլհամ Հեյդարօղլի Ալիեւը դարձավ չորրորդ նախագահը Ադրբեջանի պատմության մեջ։ Նա ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին Բաքվում։ 1982 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, իսկ 1985 թվականինՙ ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու է։ 1985-90 թվականներին դասավանդել է վերը նշված ինստիտուտում։ 1991-94 թվականներին եղել է Մոսկվայի «Օրիենտ» ընկերության գլխավոր տնօրենը։
1994 թվականին նշանակվել է Ադրբեջանի պետական նավթընկերության փոխնախագահ, իսկ 1993 թվականինՙ առաջին փոխնախագահ։ 2003 թվականի օգոստոսի 4-ին դարձել է վարչապետ։ Խորհրդարանի երկու գումարման պատգամավոր է եղել։ 1997 թվականից Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է։
1999 թվականին «Ենի Ազերբայջան» կառավարող կուսակցության առաջին համագումարում ընտրվել է կուսակցության փոխնախագահ, իսկ 2001 թվականինՙ առաջին փոխնախագահ։
2001 թվականին նշանակվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում /ԵԽԽՎ/ Ադրբեջանի Միլի մեջլիսի մշտական պատվիրակության ղեկավար։ 2003 թվականի հունվարին ընտրվել է ԵԽԽՎ-ի փոխնախագահ եւ բյուրոյի անդամ։
Իլհամ Ալիեւը տիրապետում է ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին եւ թուրքերենին։ Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ մի տղա։