«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2003-10-25 | #196, 2003-10-28 | #197, 2003-10-29


ՎՆԱՍՎԱԾՔԸ ԽԱՆԳԱՐԵՑ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն էլ մասնակցում էր Բազելի միջազգային մրցաշարին։ Դավիթն էլ հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլերի արգելքները։ Կիսաեզրափակիչում հաղթելով ամերիկացի Էնդի Ռոդիկին (7-5, 7-5), Նալբանդյանը մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը պետք է չափեր արգենտինացի Գիլյերմո Կորեայի հետ։ Վերջինս եզրափակիչի ուղեգիր էր նվաճելՙ պարտության մատնելով խորվաթ Իվան Լյուբիչիչին (6-4, 6-4)։ Սակայն եզրափակիչ հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Դավիթը վնասվածքի հետեւանքով չկարողացավ կորտ դուրս գալ։ Վնասվածքի պատճառով նա չի մասնակցի Փարիզի մրցաշարին։ Թենիսիստների դասակարգման ցուցակում ներկայում Դավիթ Նալբանդյանը 8-րդ տեղում է։ Իսկ ցուցակը գլխավորում է իսպանացի Խուան Կառլոս Ֆեռերոն (826 միավոր)։ 2-րդ եւ 3-րդ տեղերում են ամերիկացի Էնդի Ռոդիկը (822 միավոր) եւ շվեյցարացի Ռոժե Ֆեդեռերը (700)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4