Խոսքն այս անգամ ոչ թե հավաքականների մասին է, այլեւ չեմպիոնների։ Մոսկվայում անցկացված ԱՊՀ երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության մասնակիցների վիճակահանության արդյունքներով Հայաստանի եւ Ուկրաինայի չեմպիոններն ընդգրկվել են միեւնույն «C» խմբում։ Նրանց մրցակիցները կլինեն նաեւ Էստոնիայի եւ Թուրքմենստանի չեմպիոնները։ Տեղեկացնենք, որ չեմպիոնների գավաթի մրցաշարը կանցկացվի 2004 թ. հունվարի 17-25-ը Մոսկվայում։ «A» խմբում հանդես կգան Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Տաջիկստանի չեմպիոնները։ «B» խմբում մրցավեճի կբռնվեն Լատվիայի, Վրաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ուժեղագույն ակումբները։ «D» խմբում պայքարի մեջ կներգրավվեն Մոլդովայի, Լատվիայի, Ադրբեջանի չեմպիոնները եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականը։ Վերջինս հանդես է գալու հաշվարկից դուրս։