ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀՀ կառավարությունը եւ Գյուղատնտեսության նախարարությունը 2004թ.-ին ուշադրություն են դարձնելու Հայաստանում արտադրվող սննդամթերքների որակական չափանիշների համապատասխանեցմանը միջազգային ստանդարտներին։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիայում լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը։ Նա մասնավորապես նշեց, որ ներկայումս հանրապետությունում արտադրվող մսի որակը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Այդ բացը լրացնելու նպատակով ձեռք են բերվելու ժամանակակից լաբորատոր սարքավորումներ, կատարվելու են կենդանիների պատվաստումներ եւ մի շարք այլ միջոցառուներ։