ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաշխարհային Բանկի (ՀԲ) ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Պատվարների անվտանգության ծրագրի» շրջանակներում ներկայումս ուսումնասիրվում են հանրապետության 60 ջրամբարները։ ՀԲ լրատվական բաժնից Արմենպրեսին տեղեկացրեցին, որ ծրագրով (որը սկսվել է 1999թ. եւ կազմում Է 26.6մլն ԱՄՆ դոլար) արդեն վերականգնվել են առավել վատթար վիճակում գտնվող 20 ջրամբարներ։ Նախատեսվում է վերանորոգել ոչ միայն գործող, այլեւՙ վթարային կամ անավարտ վիճակում գտնվող ջրամբարները։ Ծրագիրը կավարտվի 2005 թվականին։