«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2003-10-25 | #196, 2003-10-28 | #197, 2003-10-29


ՀԱՅԱԳՐՈԲԱՆԿՆ ԱԶԱՏՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

Նախորդ օրը բանկի խորհրդի նիստում կայացված ինքնալուծարման որոշումից հետո, երեկ Հայագրոբանկն ազատեց իր աշխատակիցներին, որոնց թիվը Երեւանում եւ մարզերում անցնում է 700-ից։ Առայժմ հայտնի չէ, թե ինչու է Հայաստանում ավելի քան 30 մասնաճյուղեր եւ ավանդները վերադարձնելու հնարավորություն ունեցող Հայագրոբանկը (բաժնետերերի խորհրդի նախագահՙ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան (Ճոյտ), տնօրենՙ Զորիկ Ավետիքյան) ինքնալուծարման քայլին դիմում։ Համենայն դեպս, նման քայլը ենթադրել է տալիս, որ շուտով ՀՀ կենտրոնական բանկը պետք է հետ վերցնի բանկի արտոնագիրը։ Հիշեցնենք, որ Ագրոբանկը վերջին օրերին սկսել էր ավանդատուներին վերադարձնել իրենց ավանդները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4