ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի տարածքում հոկտեմբերի 29-30-ը կլինեն տեղումներ, լեռնային առանձին շրջաններումՙ նույնիսկ ձյան տեսքով, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։
Ինչպես հայտնեց «Հայհիդրոմետ» վարչության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը, հոկտեմբերի 29-30-ը օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով, իսկ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը նույնքան կբարձրանա։