«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2003-10-29 | #198, 2003-10-30 | #199, 2003-10-31


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԳԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿԻՆ

ԲԱՔՈՒ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կժամանեն դեկտեմբերի առաջին տասնօրյակում։ Այդ մասին հայտնելով «Էմ Փի Էյ»-ին, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը հայտնել է, որ այցի հետաձգումը նոյեմբերից դեկտեմբեր կապված է Ադրբեջանի նոր նախագահի պաշտոնակալության գործընթացի հետ։ Համանախագահների նոր առաջարկությունների առնչությամբ Գուլիեւը ընդգծել է, որ «նրանք խոսում են նոր մոտեցման մասին, որը կարող է վերածվել նոր առաջարկությունների եւ գաղափարների։ Սակայն թե որքան են նոր այդ առաջարկությունները, հայտնի կդառնա միայն Ադրբեջանի նախագահին դրանք ներկայացնելուց հետո»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4