Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ կազմված հանձնախումբը կանոնակարգել է Կալիֆոռնիայի հայ գրողների միության ստեղծման հետ կապված աշխատանքները, մշակել է ծրագիր եւ կանոնադրության նախագիծը։
Կալիֆոռնիայում բնակվող հայ գրողներն առանձին գրությամբ արդեն իսկ հրավիրվել են հիմնադիր ընդհանուր ժողովի, որ տեղի կունենա շաբաթ, 2003 նոյեմբերի 15-ին, երեկոյան ժամը 4.30-ին, Լոս Անջելեսի Իրանահայ միության սրահում։
Ժողովին ներկա է գտնվելու Հայաստանի գրողների միության նախագահ պրն Լեւոն Անանյանը, որ հանձնախմբի հրավերով ժամանելու է Լոս Անջելես նոյեմբերի 13-ին։
ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ