ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հրամանագրով, Հայաստանի հանրակրթական դպրոցների համար նախատեսված աշնանայինՙ նոյեմբերի 3-9-ի եւ գարնանայինՙ մարտի 22-28-ի արձակուրդային օրերը միացվում են ձմեռային արձակուրդային օրերինՙ դեկտեմբերի 29-ից մինչեւ հունվարի 25-ը։ Այս մասին հայտնեց նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սամվել Պեպանյանը։ Նրա խոսքերով, այս որոշումը չի վերաբերում հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիներին, որոնք կհանգստանան նաեւ աշնանային եւ գարնանային արձակուրդների օրերին։