Փարիզում մեկնարկել է «Masters» շարքի թենիսի հերթական մրցաշարը։ Ցավոք, վնասվածքի պատճառով մրցաշարին չի մասնակցում Դավիթ Նալբանդյանը, որը հայտավորված էր մրցումներում։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ նա հաջող մրցելույթներ ունեցավ Բազելումՙ հասնելով մինչեւ եզրափակիչ, սակայն վնասվածքի հետեւանքով չկարողացավ վճռորոշ մենամարտում կորտ դուրս գալ։ Մեկնարկը հաջող էր բրազիլացի Գուստավո Կուեռտենի համար, որը վերջերս Սանկտ Պետերբուրգի մրցաշարի եզրափակիչում հաղթել էր Սարգիս Սարգսյանին։ Փարիզում նա պարտության մատնեց ամերիկացի Ֆիշին։ Պայքարից դուրս մնաց ամերիկացի եւս մեկ թենիսիստՙ Սպեյդին, որը զիջեց Հրբատուն։ Անհաջող էր մեկնարկը ռուսաստանցի Միխայիլ Յուժնու համար, որը պարտվեց իսպանացի Լոպեսից։ Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ Շուտլերը, Ֆեդեռերը, Կարան, Նովակը, Վերկերկը եւ Հենմանը։