Պահանջը մեկն էՙ մահապատիժ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Հոկտեմբերի 27»-ի գործի դատաքննությունը։ Իրենց եզրափակիչ ճառերը ներկայացրին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։
Ինչպես եւ սպասելի էր, նրանք որպես պատիժ ահաբեկիչների համար պահանջում էին մահապատիժՙ ընդգծելով 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածի սարսափելիությունն ու բարբարոսությունը։
Վերջին մի քանի նիստերի ընթացքում հետաքրքրական էր թերեւս իրենց հասցեին հնչող տարբեր մեղադրանքների եւ մահապատիժ պահանջելու ճառերի նկատմամբ հենց ամբաստանյալների վերաբերմունքը։ Ինչ-որ լարվածություն կար, բայց դա ընկճվածություն կամ այլ կերպ որակել չի լինի։ Մինչդեռ, ենթադրվում էր, որ մարդ արարածին նման բանադրանքի ենթարկելու դեպքում սեփական ոչնչության գիտակցումը կարող էր սարսափելի ծանր լինել։
Ա. Հ.