ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում նոյեմբերի 2-ին կայացած թաղապետի ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է գործող համայնքապետ, անկուսակցական Արծրուն Խաչատրյանը, որի օգտին քվեարկել է 14.990 ընտրող։
Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանին ձայն է տվել 14.097, Աջափնյակի ավագանու անդամ Վարդան Առաքելյանինՙ 294 ընտրող։