«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2003-10-31 | #200, 2003-11-01 | #201, 2003-11-04


ԳՅՈՒԼԱՄԵՐՅԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Սարքավորումների վառ գույները խամրել էին հայ երեխաների ուրախ ժպիտների եւ բարձր քրքջոցների ներքո, երբ վերջերս Էջմիածնում բացվեց մի նոր խաղահրապարակՙ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի։

Տեր եւ տիկին Հարոլդ եւ Ժոզեֆին Գյուլամերյանների (Լոնգ Այլենդից, ԱՄՆ) 100 հազար դոլարի առատաձեռն ծրագրով ամբողջովին վերանորոգվել է Սբ. Գայանե եկեղեցու հարեւանությամբ գտնվող եւ Ներսիսյան անտառի մաս կազմող խաղահրապարակը։ Հաղորդում է Ամերիկայի հայկական եկեղեցու Արեւելյան թեմից ստացված տեղեկատվությունը։

Ըստ դրա, Գյուլամերյանները վաղամեռիկ կաթողիկոս Գարեգին Ա-ի օրոք Հայաստան այցելելով եւ ծանոթանալով որբերի վիճակին, որոշում են Հայ օգնության ֆոնդի միջոցով օգնել նրանց։

«Զավակներ չունենալով, նրանք ՀՕՖ-ի հետ համագործակցելով ցանկացան ուրախացնել ինչքան հնարավոր է շատ երեխաների։ Նրանք մտադիր են շարունակել իրենց օժանդակությունըՙ այս անգամ արհեստակցական ուսուցման կենտրոններ հիմնելով։ Դրանք կրելու են իրենց անունը եւ հնարավորություն են տալու պատանի որբերին տիրապետելու սրտին մոտ մասնագիտությունների», այս առթիվ բացատրել է «Գյուլամերյան ընտանիքի հիմնադրամի» հոգաբարձու Մայքլ Հարությունյանը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4