«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2003-10-31 | #200, 2003-11-01 | #201, 2003-11-04


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան աճել է 1 մլրդ 54 մլն դրամով եւ հոկտեմբերի 30-ին կազմել 103 մլրդ 496 մլն դրամ։ Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) նվազել են 118 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվներն աճել են 1 մլրդ 172 մլն դրամով։

Հոկտեմբերի 17-24-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածը նվազել է 4 մլրդ 605 մլն դրամով եւ հոկտեմբերի 24-ին կազմել 208 մլրդ 658 մլն դրամ (ընդգրկված են 20 բանկերի ցուցանիշները)։ Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 3 մլրդ 823 մլն դրամով եւ կազմել 80 մլրդ 938 մլն դրամ։ Դրամով ցպահանջ ավանդները նվազել են 1 մլրդ 53 մլն դրամով եւ կազմել 25 մլրդ 639 մլն դրամ։ Ժամկետային, խնայողական եւ արտարժութային ավանդներն աճել են 272 մլն դրամով եւ կազմել 102 մլրդ 82 մլն դրամ։ Արտարժույթով ավանդներն աճել են 236 մլն դրամով եւ կազմել 89 մլրդ 665 մլն դրամին համարժեք արտարժույթ։ Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 43 մլրդ 135 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 18 մլն դրամով), ժամկետայիններըՙ 46 մլրդ 530 մլն դրամ (աճըՙ 254 մլն դրամ)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4