Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում, ի տարբերություն հոկտեմբերի 27-ի դատավարության ոչ թե քաղաքի կենտրոնում, այլ Նորքի «բարձունքներից» մեկում, շարունակվեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատաքննությունը։
Նախորդ նիստի ժամանակ դատական նիստը խանգարելու համար դահլիճից հեռացված ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանը դատարանին դիմում էր ներկայացրելՙ խնդրելով թույլ տալ մասնակցել դատական նիստին։ Ամբաստանյալը միեւնույն ժամանակ խոստանում էր, որ այլեւս չի խանգարի դատական նիստը։
Ինչեւէ։ Քանի որ դատարանն ըստ էության այս գործով սպառում է վկաների ցուցակը, հնչեցին մի քանի միջնորդություններ, որից հետո դատարանն անցավ փաստաթղթերի հրապարակման փուլին։
Ա. Հ.