Հիմք ունենալով մամուլում եղած հրապարակումները, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, դատախազության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրություններ են կատարել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում տեղ գտած վթարի հետ կապվածՙ ինչի հետեւանքով գրանցվել են խմելու ջրով թունավորման բազմաթիվ դեպքեր։
Նյութերի նախապատրաստման ընթացքում գրավոր հարցումներ են ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարին եւ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տնօրինությանը, ստուգումներ են կատարվել վթարային բոլոր տեղամասերում։
Նախապատրաստված նյութերովՙ 2003 թ. հոկտեմբերի 31-ին սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու եւ ջրերը աղտոտելու փաստով, ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի 1-ին եւ 287 հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժին