«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2003-11-01 | #201, 2003-11-04 | #202, 2003-11-05


ՌԱՍԻԶԱԴԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ

ԲԱՔՈՒ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 68-ամյա Արթուր Թայիրօղլի Ռասիզադեն այսօր վերստին դարձավ Ադրբեջանի վարչապետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից կառավարության ղեկավարի պաշտոնի համար առաջադրված նրա թեկնածությունը հաստատվել է հանրապետության Միլի մեջլիսի կողմից։ Արթուր Ռասիզադեն վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել այս տարվա օգոստոսի սկզբինՙ իր տեղը զիջելով Իլհամ Ալիեւին։ Մինչ այդ նա երկրի նախարարների կաբինետը գլխավորում էր յոթ տարիՙ 1996 թվականի նոյեմբերից ի վեր։ Մինչ այդ նա հանգուցային պաշտոններ է զբաղեցրել Ադրբեջանի կառավարությունում, եղել է նախագահ Հեյդար Ալիեւի վստահելի անձանցից մեկը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4